«Հայկական ժամանակ». Բենզինը կրկին թանկացավ
17/08/2012 10:12
Նմանատիպ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ առավոտյան Երեւանի բոլոր բենզալցակայաններում բենզինը թանկացավ:
«Ամենաշատ սպառվող «Ռեգուլյար» տեսակի մեկ լիտրի գինը 470 դրամից դարձավ 480: Նույնչափ թանկացան նաեւ բենզինի «Պրեմիում» եւ «Սուպեր» տեսակները:
Բենզինի թանկացումը հիմնավորվում է երկու պատճառով. նախ’ փոքր-ինչ թանկացել է այդ ապրանքի միջազգային գինը, երկրորդ’ օրեցօր ավելի ու ավելի փոքրանում է բենզիանի սպառաման ներքին շուկան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում