Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ
Նմանատիպ
Լոս Անջելեսում համայնքային խորհրդակցություններից հետո ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգման աշխատանքներ տանի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումների վերաբերյալ ‘ 2015թ. Ապրիլի 24-ին ընդառաջ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության լրատվական ծառայությունից:
Հանձնախմբի ստեղծումը նպատակ ունի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող՝ ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և աջակցելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակագրող’ ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբում ընդգրկվել են’
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը,
Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմը,
Հայ Կաթողիկե եկեղեցին,
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցությունը,
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Ռամկավար Ազատական կուսակցությունը,
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը,
Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Հայ Օգնության միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Հայաստան Համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Միացյալ Հայկական հիմնադրամը,
Հայ-ամերիկյան խորհուրդը,
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Ամերիկայի Հայ Իրավանց խորհուրդը,
Ամերիկայի Հայկական համագումարը,
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը: