Հայ ֆուտբոլիստին թույլատրել են այցելել Բաքու

Հայ ֆուտբոլիստին թույլատրել են այցելել Բաքու

azatutyun.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ ֆուտբոլիստ Դավիթ Ղազարյանին թույլատրել են այցելել Բաքու:

Մինչև 17 տարեկանների Ռուսաստանի ազգային հավաքականը, որտեղ հանդես է գալիս Գերմանական «Հոֆենհայմի» հայ ֆուտբոլիստը, ուսումնամարզական հավաք է անցկացնում Բաքվում: Ղազարյանի հետ կապված՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ հետազոտություն է կատարել, հաղորդում է faktxeber ադրբեջանական կայքը:

«Չնայած նա հայ է, բայց Ռուսաստանի քաղաքացի է: Մենք դիմել ենք պատկան մարմիններին և այդ հարցում որևէ խնդիր չի ծագելու», – հայտարարել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Էլխան Մամեդովը: Նա նաև հավելել է, որ պատկան մարմինների կողմից անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվելու են, և որ ֆուտբոլիստն Ադրբեջան պետք է մտնի իբրև ՌԴ քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում