ՃՈ աշխատակիցը զոհվել է Էջմիածին-Արմավիր ճանապարհին տեղի ունեցավ վթարի հետևանքով
Նմանատիպ
Փետրվարի 15-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհին` Էջմիածին-Արմավիր 10-րդ կմ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի ARA434 (վարորդ` Կ. Հ., ծնվ.1976թ.), «Տոյոտա» մակնիշի 329ՈՍ01 (վարորդ` Կ. Հ., ծնվ.1966թ.`Ճանապարհային ոստիկանության աշխատակից) և «ՎԱԶ 2107» մակնիշի 505QQ01 պետհամարանիշներով (վարորդ` Է. Թ., ծնվ.1986թ.) ավտոմեքենաները, ինչից Կ.Հ.-ը և Կ. Հ.-ը տեղում զոհվել են: Փրկարարները Կ.Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում