Այնպես, ինչպես նշում են Սուրբ Վալենտինի տոնը Ճապոնիայում, ոչ մի երկրում չեն նշում. տեսանյութ
Նմանատիպ
«Ճապոնական մշակույթը» ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը միմյանց քաղցրավենիք են նվիրում, հիմնականում` շոկոլադ, իսկ ավանդույթը հիմնել է շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն: Այստեղ Սիրահարների օրը նշում են 1930-ականներից, և մինչ այսօր շոկոլադը համարվում է ամենատարածված նվերը:
Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը նման է մարտի 8-ին, սակայն այս օրը նվերներ տալիս են միայն աղջիկները: Տոնը սկսվում է փետրվարի 14-ին: Այդ օրը նվերներ են ստանում միայն տղամարդիկ՝ մասնավորապես շոկոլադ, այնուհետև մեկ ամիս անց որպես փոխադարձ սիրո նշան տղամարդիկ սիրելի կանանց նվիրում են սպիտակ շոկոլադ, քանի որ մարտի 14-ը Ճապոնիայում հայտնի է որպես «Սպիտակ օր»: Ճապոնիայում վալենտինիկաներ չեն նվիրում, այլ դրանց փոխարեն միայն շոկոլադ կամ այլ քաղցրավենիքներ:
Hakone Kowakien Yunessun Spa-ում ամեն տարի փետրվարից մինչև ապրիլ մարդիկ այցելում են` ընդունելու շոկոլադե վաննաներ: Շոկոլադն իր մեջ պարունակում է polyphenol, որն ունի antioxidant ազդեցություն: Կարմիր գինին նույնպես հայտնի իր այդ հատկություններով, և այն նույնպես խորհուրդ է տրվում օրական մեկ բաժակ, սակայն մարդիկ, ովքեր իր վիճակի չեն այն ընդունելու ամեն օր, խորհուրդ է տրվում ուտել մուգ շոկոլադ ճաշից հետո, գրեթե ամեն օր:
Կակաոն իր մեջ պարունակում է trehalose, որը շատ օգտակար է մաշկի համար: Այն ունի բարձր խոնավեցնող հատկություն: Շոկոլադե վաննա ընդունող մարդիկ նույնիսկ իրենց դեմքն են լվանում շոկոլադով:
Հայտնի է, որ կակաոն ունի նաև antidepressant հատկություն, որն օգնում է բարելավել արյան շրջանառությունը և կանխում է պարոդոնտի հիվանդությունները. Շոկոլադը լավ միջոց է այս իմաստով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում