Թուրքիան դադարեցրել է Եմենում իր դեսպանության գործունեությունը

Թուրքիան դադարեցրել է Եմենում իր դեսպանության գործունեությունը

Թուրքիան որոշում է կայացրել դադարեցնել Եմենի մայրաքաղաք Սանայում գործող իր դեսպանատան գործունեությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Փետրվարի 16-ից Թուրքիայի դեսպանությունն առկախելու է իր գործունեությունը Եմենում, իսկ դեսպանատունը փակվելու է: Թուրք դեսպան Ֆազլը Չորմանը և նրա աշխատակազմը վերադառնալու են հայրենիք:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` կոչ անելով իր քաղաքացիներին խուսափել Եմեն այցելելուց` դա պատճառաբանելով երկրում անվտանգության երաշխիքների բացակայությամբ:

Թուրքիայից առաջ Եմենում իրենց դեսպանությունների աշխատանքները դադարեցրել էին նաև Իտալիան, Գեմանիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում