Այսօր’ օգոստոսի 17-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջրառատ գյուղում կենցաղային գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք հրդեհի բռնկումով, ինչի հետեւանքով 44-ամյա Խաչատուր Խաչատրյանը առաջին եւ երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: