ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած նախկին կոմունիստը` Գյումրու քաղաքապետի թեկնածու

Գյումրու քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Լենինականի Շիրակի շրջկոմի 1-ին քարտուղար Սպարտակ Պետրոսյան, ով երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում:

Պարզվել է, որ Սպարտակ Պետրոսյանը ոչ ավել, ոչ պակաս քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ կառավարությունից ու ստացել’ ասպիսով, 1998-2005 թվականներին բնակվելով ԱՄՆ-ում:

Այժմ Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուն բնակվում է Եղվարդի Զովունի գյուղում տեղադրված տնակում և հողամաս է մշակում, իսկ կինն ու որդիները դեռ ԱՄՆ-ում եմ բնակվում:

«Առավոտի» հարցերից, թե ո՞վ է հալածել նախկին պաշտոնյային, ի՞նչն է դրդել նրան թռչել օվկիանոսից այն կողմ ու քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ կառավարությունից և ինչո՞ւ է բարեկեցիկ կյանքը թողել ու շտապել ավերակ Գյումրի’ ՏԻՄ ընտրությունների, Պետրոսյանին միայն հետաքրքրել է, թե որտեղի՞ց են գյումրեցիները ձեռք բերում նեղ անձնական կյանքին վերաբերող այդքան գաղտնի տեղեկությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում