ՀՀԿ և ԲՀԿ հակամարտությունը շարունակվում է բոլոր մակարդակներում
Նմանատիպ
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ֆեյսբուքը երեկ և շաբաթ օրը:
Հակամարտության հերթական օրերը…
ՀՀԿ և ԲՀԿ հակամարտությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Դե բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այս ամենը շուտ չի հանդարտվելու, բայց մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է հասկանան, որ իրար անձնական վիրավորանքներ հասցնել չի կարելի: Այս ամենն անցնելու է, դուք մնալու եք, հետո աչքերի մեջ նայել կա, բան կա: Ասենք էդ ստատուսով որ վիրավորում եք, չէ՞ք կարծում, որ դուրսը նույն մարդուն տենալու եք:
Օրեր շարունակ խոսվում է, որ այս կամ այն անձը մտավ կուսակցություն կամ դուրս է գալիս կուսակցությունից: Ժողովուրդ ջան կուսակցությունն անհատներից է կազմված ու եթե տվյալ պահի գաղափարները դուր չեն գալիս անհատին նա դուրս է գալիս, իսկ եթե դուր են գալիս անդամագրվում է ու դրանից մեծ տրագեդիա սարքել չի կարելի։ Ուրիշ հարց է, որ կոնկրետ դավաճանությամբ դուրս գան, բայց գաղափարի համար դուրս եկող մարդուն պետք չի բան ասել:
Որոշ քաղաքական ուժեր ոնց որ լռելու երդում տված լինեն: Ժողովուրդ ջան արտահայտվեք հասկանանք դուք ում կողմից եք, տեսնենք սրա վերջը ինչ է լինելու, թե չէ քաղաքական ակտիվ շրջանում չեք խոսում հետո նենց մի օր հելնում ասում եք սաղ մենք արեցինք ու մեզանից ճիշտը չկար: Հասկանում եմ, երբ լռում եք սխալվելու հավանականությունը քիչ է, մեթոդով եք շարժվում, բայց վստահեցնում եմ՝ քաղաքականության մեջ շատ լռելն էլ ավելի սխալ է. չունեք ասելիք՝ հեռացեք:
Բուն Բարեկենդանի օրն էլ անցավ: ՖԲ-ում նկարներ չտեսա Բուն բարեկենդանի հետ կապված, բայց որ Հելոինա լինում 3 օր գլուխները դդում են դարձնում ու ընգնում են փողոցները: Պետք է զարկ տալ մեր ազգային Բուն Բարեկենդանին և մնացած տոներին :