Աշխարհի ամենաթանկ iPhone 6-ն արդեն վաճառքում է. տեսանյութ

Աշխարհի ամենաթանկ iPhone 6-ն արդեն վաճառքում է. տեսանյութ

Apple-ի iPhone 6 սմարթֆոնը այժմ շատերի համար ամենացանկալի սմարթֆոնն է: Սակայն հարուստների համար պարզապես iPhone 6 ունենալն այդքան էլ հետաքրքիր չէ:
dailymail.co.uk-ը նշում է, որ հարուստ մարդիկ ցանկանում են, որ իրենց առանց այդ էլ թանկարժեք հեռախոսը բացառիկ ճոխ տեսք ունենա ու տարբերվի մյուս սմարթֆոններից:

Ահա այսպիսի գնորդների համար ստեղծվել է աշխարհի ամենաթանկ iPhone 6-ը, որը վաճառքի է հանվել 3.5 մլն դոլար գնով: Այն պատրաստված է 24 կարատանոց ոսկուց ու պատված է ադամանդներով: Նմուշի վրա Apple-ի նշանը զարդարված է սպիտակ ադամանդներով, իսկ հեռախոսի երկայնքով շարված են բազմաթիվ թանկարժեք քարեր:

Այս հրաշքի ստեղծման հետևում կանգնած է Goldgenie ընկերությունը, որի հաճախորդների թվում են մարզիկներ Հուսեին Բոլտը, Դևիդ Բեքհեմն ու ռեփեր Փի Դիդին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում