Ո՞վ է մեր հակառակորդը
Նմանատիպ
Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`
Ո՞վ է մեր հակառակորդը
Ի պատասխան հակառակորդի վերաբերյալ իմ խոսքերն աղավաղողների
Հակառակորդը նա է, ով գործում է մեր ազգի, պետության և քաղաքացու դեմ:
Արտաքին հակառակորդն այդ հարցում չի հաջողի, եթե նրան չօգնի ներքին հակառակորդը: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «Գողը եթե տնից լինի, եզը երդիկից դուրս կգա»: Այդ պատճառով ես հիմնականում խոսում եմ ներքին հակառակորդի մասին: Նա թաքնվում է յուրայինի դիմակի տակ, ուստի նրան դժվար է անմիջապես ճանաչել:
Չեմ զլանա նորից մատնացույց անել ներքին հակառակորդին՝ երևանյան ռեժիմին և նրա հետ գործակցող կուսակցապետերին, ինչպես նաև ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղին:
Սրանք ընդամենը մի փոքր խումբ են և ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի հետ: Եվ ժողովուրդն արդեն ճանաչել է նրանց: Ինչ էլ անեն, այլևս չեն կարողանալու յուրայինի դեմքով մեզ ներկայանալ: Արդեն գալիս է պահը, երբ Արցախում, Հայաստանի մնացյալ մասում և Սփյուռքում բնակվող մեր ժողովուրդը միասնական ջանքերով սրանց կնետի պատմության աղբանոց: