Լույս է տեսել ամերիկահայ իրավաբանի՝ «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» աշխատությունը
Նմանատիպ
Լույս է տեսել ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» (Pro Armenia and the Jewish Responses to the Armenian Genocide) աշխատությունը:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նախաբանը հեղինակել է իտալահայ գիտնական Անտոնիա Արսլանը, որը հայաստանցի ընթերցողին առավել հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով:
Արսլանը, մասնավորապես, գրում է. «Ես այս գիրքը կարդացի մեկ շնչով… սա վեպ չէ: Հայերի ու հրեաների պատմություն է»:
Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ:
Եղիայանը օգտվել է նվազ հայտնի և բազմազան աղբյուրներից՝ շեշտը դնելով ՆԻԼԻ հրեական լրտեսական ցանցի վրա, որը Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր ընդդեմ օսմանյան իշխանությունների:
Որպես այդ հրեաների վկայությունները, հուշերը ի մի բերող երկ՝ սա առաջին տպագիր աշխատությունն է: Եվ նոր գործ Հայոց ցեղասպանությունը վկայողների մասին գրականության մեջ:
Գիրքը արդեն իսկ վաճառվում է centerar.org–ում և amazon.com-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում