Անկարգություններ հրահրելով Էլ Սահակաշվիլիի կուսակցությունն իշխանության չի վերադառնա. Իվանիշվիլի

Անկարգություններ հրահրելով Էլ Սահակաշվիլիի կուսակցությունն իշխանության չի վերադառնա. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ Է, որ երկրում անկարգությունների վտանգ չկա, բայց եթե նման բան տեղի ունենա, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի կարողանա վերադառնալ իշխանության:

Իվանիշվիլին այս կերպ Է մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված այն վարկածը, թե գարնանը Սահակաշվիլին անկարգություններ Է պլանավորում Վրաստանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Ցանկանում եմ հանգստացնել Վրաստանի բնակչությանը. «Ազգային շարժումը» դրա համար անհրաժեշտ ռեսուրս չունի: Ոչ ոք չի կասկածում, որ նրանք անկարգություններ հրահրելու ցանկություն ունեն եւ նման փորձեր են ձեռնարկելու…Աստված մի արասցե, որ անկարգություններ սկսվեն, բայց նույնիսկ այդ դեպքում «ազգայինները» հնարավորություն չունեն գալու իշխանության: Վրաց ժողովուրդն այնքան հիմար չԷ, ինչպես նրանք են կարծում, որ երկրորդ անգամ Սահակաշվիլիին իր գլխին նստեցնի. դրա համար նույնիսկ տեսական հնարավորություն չկա»,- հայտարարել Է Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել Էր, որ երկրում իրադրության ապակայունացման փորձեր են կատարվում, բայց ՆԳ նախարարությունն անկարգություններ թույլ չի տա՝ ով Էլ որ փորձի դրանք կազմակերպել՝ լինի դա «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը կամ ցանկացած այլ քաղաքական ուժ:

Ավելի ուշ կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել Է, որ եթե որեւԷ մեկը համարձակվի ապակայունացնել Վրաստանի իրադրությունը, խիստ կպատժվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում