Խարույկների պատերազմը շարունակվում է

Խարույկների պատերազմը շարունակվում է

Արման Ղարիբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է`

Ոչ իշխանական ուժերի պարբերաբար շարունակվող խոստումները քաղաքական դաշտը թեժացնելու մասին եղանակային թեժացումներից այն կողմ չանցավ:
Իշխանությունն էլ, տեսնելով սրանց անճարակությունը, ինքը թեժացրեց միջավայրը, և այն էլ ոչ ավել, ոչ պակաս Տեառնընդառաջի նախօրեին՝ մի այնպիսի խարույկ վառելով, որի կրակի լեզվակները «կոնյաչնիից Մուլտի գրանդ օթել» հասան:
Օրն էլ, հավանաբար, պատահական չէր ընտրված. խարույկի վրայով թռչելը մաքրազերծման խորհուրդ ունի: ԲՀԿ առաջնորդը, սակայն, Տիրոջն ընդառաջ չգնաց և ինքնամաքրման պատեհ առիթից օգտվելու փոխարեն պատասխան կրակ բորբոքեց:
Ինչո՞վ կավարտվի «խարույկների պատերազմը»:
Մինչ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ակտիվիստները, փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելով, պաշտպանում են սեփական առաջնորդներին, ուշագրավ տեսակետ է հայտնել Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը. «Իշխանությունն ամեևին հրեշտակ չէ, բայց հայտարարված պատերազմում Գագիկ Ծառուկյանը դատապարտված է: Լավագույն դեպքում ամեն բան կավարտվի առնետավազքով և առյուծ արքայի բանտարկությամբ, վատագույն դեպքում՝ առնետավազքով և առյուծ արքայի վնասազերծմամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում