Վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ներկայացուցիչներին
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին և դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին (ԱՄՆ):
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին:
ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաև Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում