Վարդան Ղուկասյանը որևէ թեկնածուի չի պատրաստվում սատարել
Նմանատիպ
Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ընտրություններում սատարելու է թեկնածուներից Սպարտակ Պետրոսյանին: Պարզվում է, Վարդան Ղուկասյանը որևէ թեկնածուի չի պատրաստվում սատարել:
«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ: Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 9-ին: Թեկնածուներն այս պահին չորսն են՝ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը, Անդրանիկ Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում