Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Սարոյանի վեպի հիման վրա ֆիլմի պրեմիերան կկայանա տարեվերջին

Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ Սարոյանի վեպի հիման վրա ֆիլմի պրեմիերան կկայանա տարեվերջին

Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանն առաջին անգամ հանդես կգա կինոռեժիսորի դերում՝ նկարահանելով Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը։ Գրում է The Guardian-ը։ Ֆիլմը կոչվելու է Իթաքա (Ithaca)։

Ֆիլմում Մեգ Ռայանի հետ միասին կնկարահանվեն Սեմ Շեպարդը և Մելանի Գրիֆիթը, իսկ Թոմ Հենքսը կդառնա ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմում կնկարահանվի նաև Մեգ Ռայանի որդին՝ Ջեք Քուեդը, հայտնի է իր The Hunger Games ֆիլմում Մարվելի դերով։

Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի՝ ֆիլմի տարբերակով սցենարը գրել է Էրիկ Ջենդրեսենը։ Հիշեցնենք, որ ֆիլմի գործողությունները, ինչպես Սարոյանի վեպում, տեղի են ունենում 1942թ-ին Քալիֆորնիա նահանգի Իթաքա քաղաքում։ Ֆիլմը պատմում է 14-ամյա փոստատար Հոմեր ՄաքՕլեյի մասին, ում ավագ եղբայրը պատերազմ է գնում, իսկ նա մնում է տանը՝ մոր, եղբոր և քրոջ հետ ու հոգում է ընտանիքի ապրուստը:

Ըստ տեղեկությունների՝ ֆիլմի պրեմիերան կկայանա տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում: Ժանրը՝ դրամա, պետությունը՝ ԱՄՆ, բյուջեն՝ 5միլիոն դրամա, անձնակազմը՝ պրոֆեսիոնալ և աշխարհահռչակ. ահա այսպես է տվյալ ֆիլմը նկարագրված IMDB.com կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում