Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երրորդ մրցանակն է նվաճել Իսպանիայի օփենում
17/08/2012 18:03
Նմանատիպ
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Դե Լիլեթ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 89 մասնակիցների մեջ նվաճեց երրորդ մրցանակը:
Մովսիսյանը մեկ միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից՝ գրոսմայստեր Յոզեֆ Օմսից (Իսպանիա):
Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում