Վահան Բաբայանի կուսակցություններ փոխելու սովորությունը և նախկին ԲՀԿ-ականին մեղադրելու ազնվությունը
17/02/2015 13:08
Նմանատիպ
Մանվել Կոստանդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մեկնաբանելով Արագած Ախոյանի` ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը` Վահան Բաբայանը հայտարարեց, որ կուսակցությունից դուրս գալու մեջ վատ բան չի տեսնում և քննադատում է միայն այն փաստը, որ Ախոյանը նեղ պահին է լքել ԲՀԿ-ն։
Անկեղծ ասած` մտածում էի, թե Բաբայանը կողջունի Ախոյանի քայլը։ Չէ՞ որ նախկինում ինքը նույնպես նման փորձառություն ունեցել է։ Այն էլ մի քանի անգամ։ Ընդ որում, այնպես չէ, որ իր նախկին կուակցությունների լավ օրից է թողել-հեռացել։ Նրանք էլ էին նեղի մեջ, ինչպես Վահանն է ներկյացնում ԲՀԿ-ի այսօրվա դրությունը։
Բայց Ախոյանին ու Բաբայանին դեռ մի կողմ դնենք։ Ասում են` Նաիրա Զոհրաբյանն էլ է հեռացել Հայաստանից։ Հետաքրքիր է դասալքությո՞ւն է, թե՞ տիեզերական առաքելություն ունի եվրոպաներում։ Ո՞վ ա խաբար։