Հայտնի գործարար Միշա Հայրապետյանն ինքնասպան է եղել
Նմանատիպ
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը: Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հայրապետյաններին են պատկանում Երևանի Գաջի գործարանը, “Հայաստան” հանրախանութը, Արեացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը և BMW խանութների ցանցը:
Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ’ Աշոտ Կարապետյանը, Երևանի Ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ոստիկանության փոխհգնդապետ Ալիկ Մարգարյանը, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետներ:
Գ. Շամշյանին դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Մ. Հայրապետյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել և առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում