«Հայկական ժամանակ». Քոչարյանի վերադարձը պահանջարկի իմիտացիա է ստեղծել
Նմանատիպ
Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել մեծ քաղաքականություն իր վերադարձը, փորձում է իր այդ ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել և դրան զուգահեռ հասարակության տրամադրությունը շոշափել:
Շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է 3 կազմակերպությունների բաց նամակը, որտեղ Քոչարյանին կոչ է արվում վերադառնալ և փրկել երկիրը կործանումից: Նամակը տարածվել է նաև Facebook սոցիալական ցանցում, որը հրապարակող լրատվամիջոցը դեռևս հայտարարությունը պահում է իր գլխավոր էջում, որտեղ Քոչարյանի նկարներով այլ նյութեր էլ կան’ «Քոչարյանին սպասում են», «Ռոբերտ Քոչարյանը կրկին ստիպված կլինի Հայաստանը դուրս քաշել փոսից, ուր նրան նետել են իր նախորդները» վերնագրերով: Երեք կազմակերպությունների նամակ-հայտսսրարությանը, սակայն, որը բաց էր ստորագրության համար, որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չի միացել: