Թբիլիսին Կիեւին խնդրում Է Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին

Թբիլիսին Կիեւին խնդրում Է Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին

Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության Գլխավոր դատախազության՝ փետրվարի 17-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«Այն բանի կապակցությամբ, որ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված եւ երկրում նրա նկատմամբ ներպետական հետախուզում Է հայտարարված, Գլխավոր դատախազությունը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ Ուկրաինայում Սահակաշվիլիին ձերբակալելու եւ նրան Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

«Չնայած արտահանձնման ոլորտում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող համաձայնագրին, ուկրաինական կողմը վրացական կողմի հետ չի համագործակցել Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու հարցում եւ հրաժարվում Է իրականացնել այդ արտահանձնումը»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակել Է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ: «Մենք բավական երկար Էինք մտածում՝ ինչպես ավելի լավ օգտագործենք Միխեիլ Սահակաշվիլիի գիտելիքները, փորձը եւ բացառիկ նոու-հաուները: Վրաստանում նա փաստորեն կարողացավ բարեփոխել տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Մինչեւ վերջին ժամանակներս Միխեիլը, Էստ Էության, Ուկրաինայի արտահաստիքային խորհրդատուն Էր բարեփոխումների հարցերով»,-ասել Է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահը ճշտել Է, որ Սահակաշվիլին կդառնա «արտասահմանում Ուկրաինայի ներկայացուցիչը եւ, միաժամանակ, միջազգային հանրակցության ներկայացուցիչն Ուկրաինայում»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոյի այդ որոշումը սկանդալ Է առաջացրել. փետրվարի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը այդ նշանակման կապակցությամբ կանչվել Է Վրաստանի ԱԳ նախարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում