Փաստորեն ՀԱԿ-ը պատրաստ է առանձին հարցերով «սեպառատ» երկխոսություն վարել իշխանությունների հետ
Նմանատիպ
Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մի քանի հարց այս բաց նամակի կապակցությամբ: 1. Եթե առաջին նախագահն այդպիսի գաղափար ուներ, որքանո՞վ էր ճիշտ մինչ այդ հանդես գալ 100-ամյակին նվիրված հրչակագրի վիրավորական երանգներով վարկաբեկումով: Չե՞ որ, եթե այս նամակը նախորդեր հրչակագրի սուր քննադատությունը, նաեւ ուշացած չէր լինի; 2. Առաջարկվող հանձնաժողովների ձեւավորումը արդյո՞ք հնարավոր կլիներ նույնիսկ մինչեւ փետրվարի 12 ձեւավորված ներքին քաղաքական սուր հակամարտության պայմաններում: Եթե 100-ամյակին եւ ԼՂ խնդրին նվիրված երկխոսությունը ենթադրում էր որոշակի “հրադադար”, արդյո՞ք դա համաձայնեցվել է “եռյակի” ու մասնավորապես ԲՀԿ-ի հետ; 3. Եթե այո, ինչո՞ւ դրա մասին խոսք չկա, եթե ոչ, կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը պատրաստ էր առանձին հարցերով “սեպառատ” երկխոսություն վարել իշխանությունների հետ: Այն էլ “Ժառանգության” մոտեցումներին հակասող դիրքերից: Եւ արդյո՞ք դա չէր խանգարի “եռյակի” շրջանակներում համագործակցությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում