Օրիգինալ ուտեստ միկրոալիքային վառարանում սուպեր արագ եղանակով պատրաստված. տեսանյութ

Օրիգինալ ուտեստ միկրոալիքային վառարանում սուպեր արագ եղանակով պատրաստված. տեսանյութ

Ընդամենը 3 րոպե, և դուք կպատրաստեք շքեղ ուտեստ բանջարեղենով, ձվով, պանրով ու կանաչիով:

Այսպես, եթե որոշել եք պատրաստել այդ հետաքրքիր ուտեստը, ուրեմն Ձեզ հարկավոր է.

1 թեյի գդալ յուղ կամ կարագ
1 ձու
1-2 ճաշի գդալ կաթ
2 ճաշի գդալ քերած պանիր
Մի պտղունց աղ ու պղպեղ
1 շերտ հաց

Բանջարեղենը, կանաչին թողնում ենք Ձեր ընտրությանը (կարելի է ավելացնել պոմիդոր, հազարի տերև, բուլղարական պղպեղ, համեմ, գազար, մսի սիրահարները՝ մսի կտորներ):

Պատրաստումը

1. Կարագը դրեք բաժակի մեջ ու տեղադրեք 10 վայրկյանով միկրոալիքային վառարանում: Ավելացրեք ձուն, այն հարեք պատառաքաղով, ավելացրեք կաթը, ապա պանիրը, աղը, կանաչին, բանջարեղենի կտորներն ու միսը:

2. Հացի կտորտանքները նույնպես լցրեք բաժակի մեջ: Հացը պիրոգին կօգնի պահպանել տեսքը:

3. Հրաշք ուտեստը թողեք վառարանում 3-3,5 րոպե:

4. Ապա գալիս է ամենակարևոր մասը: Հանեք բաժակն ու այն շրջեք ափսեի վրա: Պիրոգը կանջատվի բաժակից՝ պահպանելով գեղեցիկ տեսքը:

Հիանալի բաղադրատոմս է: Փորձեք ինքներդ պատրաստել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում