Թուրքիայի նախապայմանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային. ՀՕՊ համալիրների ձեռքբերման խոշոր գործարքը Ապրիլի 24-ից հետո

Թուրքիայի նախապայմանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային. ՀՕՊ համալիրների ձեռքբերման խոշոր գործարքը Ապրիլի 24-ից հետո

Թուրքական կառավարությունը մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համալիրների ձեռքբերման աճուրդում հաղթողի ընտրության մասին վերջնական որոշումը կայացնելու է ապրիլի 24-ից հետո: Այս մասին Ermenihaber.am-ի փոխանցմամբ, գրում է  «Ակօս» թերթը՝ վկայակոչելով Hürriyet Daily News-ին:

Ըստ տեղեկության՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ աճուրդի արդյունքների մասին վերջնական որոշումը կկայացվի` ելնելով աճուրդի մասնակից հանդիսացող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նկատմամբ ցուցաբերելիք դիրքորոշումից: Մոտ 4 մլրդ դոլար արժողությամբ մրցույթին մասնակցում էին ամերիկյան «Patriot», ռուսական «С-400» համալիրները, ինչպես նաև եվրոպական կոնսորցիումի «Samp-T» ու չինական «HQ-9» համալիրները:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Թուքրիայի ռազմադյունաբերության գործադիր կոմիտեն այդ երկրի պաշտպանական ոլորիտ արդիականացման ամենաէական մրցույթներից մեկում որոշում էր կայացրել մեծ հեռահարության ՀՕՊ համալիրների ձեռքբերման մրցույթում հաղթող ճանաչել չինական ընկերությանը: Այդ որոշումը հարուցեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դժգոհությունը, և Անկարային հասցեագրվեցին խիստ քննադատություններ: Ամերիկյան և հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները կոչ էին անում ու զգուշացնում, որ չինական ՀՕՊ համակարգերի ինտեգրումը ՆԱՏՕ-ի միացյալ համակարգերին բացառված է, քանի որ դաշինքը պատրաստ չէ չինացիներին փոխանցել իր ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են զենիթահրթիռային համակարգերը շահագործելու համար: Թուրքիայի վրա գործադրված ճնշումներն ի վերջո արդյունք տվեցին, ինչ արդյունքում սկսեցին դանդաղել չինական ընկերության հետ բանակցությունները և դիտարկվել այլ տարբերակներ՝ կապված մրցույթի այլ մասնակիցների առաջարկների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում