«Հարավային Հոսք» գազատարի կառուցման մասին որոշումը կկայացվի Եվրամիության և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում. քաղաքագետ Սերգեյ Մինասյան

Նմանատիպ
Հարավային Հոսքգազատարի կառուցումից հրաժարվելը բացասական ազդեցություն կունենա ծրագրի մասնակից երկրների տնտեսության վրա. այսպիսին են հարցման արդյունքները, որոնք անցկացվել են ՙՍպուտնիկ. Կարծիքներ՚ ծրագրի շրջանակներում՝ ՙՌուսաստանն այսօր՚ զանգվածային լրատվական գործակալության ու բրիտանական հայտնի ICM Reseacrh հետազոտական ընկերության հետ համատեղ: Հարցումը կատարվել է 2015-ի հունվարի 12-30-ը Բուլղարիայում, Սերբիայում և Ավստրիայում: Հարցմանը մասնակցել է մոտ 3000 մարդ ՝ տարբեր սեռի, տարիքի ու աշխարհագրական դիրքով: Պատասխանելով այն հարցին, թե ով պետք է ասի վերջին խոսքը «Հարավային Հոսք» գազատարի աշխատանքների շարունակման մասին ՝ Բուլղարիա՞ն, Սերբիա՞ն, թե՞ Եվրանահնձնաժողովը, հարցվածների կեսից ավելին հայտարերել է, որ ծրագրի դադարեցման մասին վերջնական որոշումը պետք է կայացնեն մասնակից երկրները: Միայն յուրաքանչյուր երրորդն է կարծում, որ դա եվրոպական հանձնաժողովի որոշումն է: Հարավային հոսքի ճակատագրի իրավասությունների մասին առավել տարբեր գնահատականներ են տալիս Բուլղարիայի ու Ավստրիայի բնակիչները: Բուլղարիայում միայն 23 տոկոսն է կարծում, որ վերջին խոսքը պետք է ասի Բրյուսելը, այն դեպքում, երբ Ավստրիայում նման կարծիք կազմողների թիվը երկու անգամով ավելի է:
«Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշել է, որ Բուլղարիան ավելի հակված էր այդ գազատարի կառուցմանը, բայց նաև պետք է հասկանալ, որ Սերբիան չի հանդիսանում Եվրամիության անդամ, մինչդեռ Բուլղարիան և Ավստրիան հանդիսանում են: Իսկ Եվրամիության անդամ լինելով, երկրները շատ հարցերում ստիպված են հաշվի առնել Բրյուսելի կարծիքը և քաղաքական, և տնտեսական հարցերում: Ի վերջո, որոշումը կկայացվի Եվրամիության և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում,- հավելեց Սերգեյ Մինասյանը:
63 խորանարդ մետր հզորությամբ Հարավային Հոսքգազատարը, որը պետք է տեղակայվեր Սև ծովի հատակում ՝ ՌԴ-ից մինչև Բուլղարիա, մատակարարելու էր կապույտ վառելիքը Եվրոպական տարբեր երկրներին: ԵՄ-ն դեմ էր հանդես գալիս գազատարի կառուցմանը, քանի որ նույն ընկերության երրորդ էներգափաթեթի համաձայն արգելվում է համատեղել գազի արտադրությունն ու փոխադրումը: Բրյուսելի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան 2014թ.-ի դեկտեմբերին հայտարարել է Հարավային հոսքի ծրագրից հրաժարվելու մասին: Փոխարենը որոշվել է Թուրքիայում՝ Հունաստանի հետ սահմանում, կառուցել գազային հանգույց՝ հարավ-եվրոպացի սպառողների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում