Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատրաստ են Ասադի դեմ ընդդիմություն պատրաստելու ծրագիր ստորագրել

Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատրաստ են Ասադի դեմ ընդդիմություն պատրաստելու ծրագիր ստորագրել

Թուրքիան եւ ԱՄՆ-ն պատրաստ են սիրիական ընդդիմության պատրաստման եւ զինելու ծրագրի վերաբերյալ հռչակագիր ստորագրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալութունը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:

«Մոտակա օրերին մենք ԱՄՆ-ի հետ հռչակագիր կստորագրենք սիրիական չափավոր ընդդիմության պատրաստման եւ զինելու ծրագրի շուրջ: Պատրաստումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի մարտին»,- ասել է նա:

Հղում կատարելով ԱԳՆ աղբյուրներին, թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին կենտրոնական Թուրքիայի Քըրշեհիր նահանգում ընդդիմադիր «Ազատ Սիրիայի բանակ»-ի 2000 մարտիկների ուսուցանելու վերաբերյալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Սիրիական ընդդիմության բանակի համար զենքն ու զինամթերքը պետք է մատակարարի ԱՄՆ-ն, իսկ նրանց ուսուցումը պետք է անցկացնեն թուրք զինվորականները: Աղբյուրի տվյալներով` ամերիկյան կողմը ծրագրում է կրթել եւ զինել «Ազատ Սիրիայի բանակ»-ի 5000 մարտիկների, որոնցից 2000-ին` Թուրքիայի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում