Ղրղզստանի Նախագահը ապրիլի վերջին կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի Նախագահը ապրիլի վերջին կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ծրագրում է ապրիլի վերջին այցելել Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Ենթադրվում է, որ Ա.Աթամբաեւը մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որտեղ պետք է քննարկվեն Ադրբեջանի եւ Ղրղզստանի երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում