Ֆեյսբուքը հեռացրել է ԼՂՀ պաշտոնական էջի հավաստիացնող նշանը
Նմանատիպ
Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Առավոտ գիշերով մտա ՖԲ ու տխրեցի,երբ տեսա որ ԼՂՀ էջին ընդհամենը 25.000 մարդ է լայք տվել,այն դեպքում,երբ ամբողջ ադրբեջանը բողոքում էր այդ էջի դեմ(լրատվականներով հանդերձ),իսկ երբ այդ էջը ունեցավ պաշտոնական էջի հաստատում Ֆեյսբուքի կողմից:
Ամեն ադրբեջանցի իր պարտքն էր համարում,օրական գոնե 1 անգամ բողոք ներկայացնել ՖԲ-ին ,իսկ մենք ուրախացել էինք որ արդեն պաշտոնական էջ է ճանաչվել,այնինչ մեզ բոլոր ՀԱՅերիս խնդրել էին լայքել էջը,լայքել բոլոր այդ էջում տեղադրված նկարները,ուղարկել մեր ընկերներին,քանի որ ազերիները բողոքում են ՖԲ-ին և ցանկանում են որ պաշտոնական էջ չլինի,իսկ առավոտ երբ տեսա որ դա նրանց հաջողվել է,ոնցոր կուվալդով տային գլխիս:
Այ ժող ջան հազիվ հաջողություն ունեինք,փոխանակ նենց անենք որ պահենք այդ ձեռքբերումը,մենք անտեսում ենք և կորցնում,դե ինչ ասեմ,ապրեք, դուք ձեր գիրք ստանալու համար,ձեր բոլոր ընկերներին գրեք,անհանգստացրեք,ինչ-որ տեղ նաև պարտադրեք թող լայքեն որ դուք գիրքը հաղթեք,բայց ալարեք այդ էջը ձեր ընկերներին ուղարկել: ՖԲ օրեկան Հայաստանից մտնում է երիտասարդների մոտ 20-30%-ից ավելին:
Հ.Գ.Գոնե հիմա էջին լայք արեք,որ էջնել չփակեն,ու գոնե օրեկան 1 ընկերոջ ուղարկեք և ինչպես ամեն մրցույթի համար եք լայք ուզում,այնպես էլ այս էջի համար ուզեք:
Այ սենց անհամ ու ջղայնացած բարի լույս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում