Թուրք-քրդական ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրք-քրդական ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավորների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ: Արդյունքում վնասվածքներ է ստացել HDP-ից պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում մի շարք բարեփոխումներ կանցկացվեն բնակչության ավնտանգությունն ապահովելու համար:

Նրա խոսքով` առաջիկա բարեփոխումներով նախատեսվում է արգելել ցանկացած ակցիա, որն ուղղված կլինի պետականության դեմ, ինչպես նաեւ սպառնալիք կպարունակի քաղաքացիների կյանքի համար:

Դրանից հետո մի շարք ընդդիմադիր կուսակցություններ բողոք են հայտնել իշխող AKP-ին առ այն, որ Թուրքիան վերածվում է ոստիկանական պետության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում