141 տեղական դիտորդներ կհետևեն ՏԻՄ ընտրությունների ընթացքին
Նմանատիպ
Հայաստանում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար արդեն հավատարմագրվել են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպություններ:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի հաղորդմամբ՝ «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հկ-ն ընտրություններին կհետևի 81, իսկ «Ընտրական համակարգեր կենտրոն» հկ-ն՝ 60 դիտորդով:
ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը ԿԸՀ-ն կատարել է էլեկտրոնային վիճակահանության միջոցով: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 376-ական, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 264-ական, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք՝ 66-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն՝ 47-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ 47-ական, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 47-ական նախագահ ու քարտուղար:
Հիշեցնենք, որ թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է օգոստոսի 15-ին: Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչև օգոստոսի 30-ը: Նախընտրական քարոզչությունը կսկսվի օգոստոսի 22-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում