Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական լրագրողն է դատապարտվել

Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ հերթական լրագրողն է դատապարտվել

Թուրք տարբեր գործիչներ շարունակում են երկրի ներսում քրեական և վարչական պատասխանատվությունների ենթարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու հիմնավորմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokr athaber.net-ը, այս անգամ էրդողանական բռնաճշնումների թիրախում է հայտնվել թուրքական ձախակողմյան ուղղվածություն ունեցող SoL պարբերականի պատասխանատու տնօրեն Հաֆիզե Քազջըն:

Նրա դեմ դատական գործ էր հարուցվել այն բանի համար, որ վերջինս 2014 թվականի մարտին պարբերականի առաջին և հինգերորդ էջերում լուր էր հրապարակել «Մենք ձախակողմյաններ ենք, դու` գող» խորագրով, որտեղ իբր վիրավորել էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանին: Դատարանը Քազջըին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման` «Էրդողանին վիրավորելու» հիմնավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում