Անչելոտի. Մարզչի աշխատանքն աշխարհի լավագույն մասնագիտությունն է

Անչելոտի. Մարզչի աշխատանքն աշխարհի լավագույն մասնագիտությունն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ շատ է սիրում իր աշխատանքը և որևէ ճնշում չի զգում:

-Չկա այնպիսի ճնշում, որը կարողանա խանգարել իմ աշխատանքին: Ճնշումը կարող է լինել լրատվամիջոցների կողմից, ակումբի կողմից կամ ֆուտբոլիստների: Ամենակարևորն այդ ճնշումը վերահսկելն է:

Մարզչի աշխատանքն աշխարհի լավագույն մասնագիտությունն է: Ես իմ փորձն օգտագործում եմ ֆուտբոլիստների հետ շփման ժամանակ և չեմ սիրում ճնշում գործադրել: Աշխատում եմ մարդկանց հետ և պետք է նրանց հետ հավասար պայմաններում լինեմ,-Անչելոտիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում