ԵՄ աջակցությամբ Հայաստանը կինտեգրվի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին

ԵՄ աջակցությամբ Հայաստանը կինտեգրվի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի համար Երևանում կազմակերպում է ուսուցողական դասընթացներ` նպատակ հետապնդելով, որ Հայաստանն ապագայում ինտեգրվի Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԵՄ պատվիրակությունից, փետրվարի 19-ին առավոտյան ժամը 10:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կկայանա ուսուցողական դասընթաց:

Եռօրյա ուսուցողական դասընթացը կանցկացվի «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի շրջանակում: ԵՄ երեք փորձագետների մասնակցությամբ դասընթացի թեման է ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների և կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ և ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեց իների կողմից և այլն, ինչպես նաև կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը: Դասընթացին մասնակցում են շուրջ 30 մասնագետ Երևանի 12 համալսարաններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում