Վիկտորյա Նուլանդը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վիկտորյա Նուլանդը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նուլանդին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել ու ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Վիկտորյա Նուլանդը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը` ծաղիկ դնելով անմար կրակի մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում