Հայ գրոսմայստերները նախապատրաստվում են նոր մրցաշարերի
20/08/2012 11:35
Նմանատիպ
Օգոստոսի 27-ին Ստամբուլում սկսվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականներն իրենց ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում:
Տղամարդկանց թիմում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը (մարզիչ’ Արշակ Պետրոսյան):
Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Աննա Հայրապետյանը (մարզիչ’ Արթուր Չիբուխչյան):
Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից նաև տեղեկանում ենք, որ ՖԻԴԵ-ն հրապարակեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում սկսվող աշխարհի կանանց առաջնության մասնակիցների կազմը: 64 շախմատիստուհիների մեջ են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում