Վրաստանն ու Ադրբեջանը սահմանների պահպանության գծով նախագիծ են սկսել

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանների պահպանության գծով նախագիծ են սկսել

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ՄԱԿ-ի եւ Եվրամիության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ստորագրել է «Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային սահմանի պաշտպանության համակարգման բարելավումը» կոչված նախագիծ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վրացական «Փիրվելի»-ն հայտնում է, որ կողմերը քննարկել են պետական սահմանի կառավարման ուղղությամբ ՆԳՆ գործունեւությունը, գերատեսչության առջեւ ծառացած մարտահրավերները եւ ապագա պլանները:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել վերոհիշյալ նախագծի ստորագրման պաշտոնական արարողությունը: ՄԱԿ-ի եւ ԵՄ կողմից նախագիծը ստորագրել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիլս Սկոթը:

Այդ նախագիծը ԵՄ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրագործվում է 2014 թվականի վերջից:

Նախագծի նպատակն է Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանների պաշտպանության օպերատիվ հնարավորությունների լավացումը, համագործակցության խորացումն ու պետական սահմանների պահպանության գծով ԵՄ կողմից ձեռք բերված լավագույն փորձի ներդրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում