Ցյուրիխ. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Ցյուրիխ. Լևոն Արոնյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը

Ցյուրիխում ավարտվեց «Zurich Chess Challenge» փառատոնի դասական շախմատի մրցաշարը:

Փետրվարի 18-ին կայացած վերջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: Տուրի մյուս`  Սերգեյ Կարյակին-Վիշվանաթան Անանդ, Ֆաբիանո Կարուանա-Վլադիմիր Կրամնիկ պարտիաներում ևս հաղթողներ չեղան:

Այսպիսով, դասական շախմատի մրցաշարում լավագույն ցուցանիշը գրանցեց Վիշվանաթան Անանդը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նակամուրան, լավագույն եռյակը եզրափակում է Կրամնիկը, իսկ Արոնյանը 4 միավորով 5-րդն է:

«Zurich Chess Challenge», 5-րդ տուր

Նակամուրա – Արոնյան` 0.5-0.5
Կարյակին – Անանդ` 0.5-0.5
Կարուանա – Կրամնիկ` 0.5-0.5

Դասական շախմատի մասնակիցների վերջնական դասավորությունը

1. Անանդ – 7
2. Նակամուրա – 6
3. Կրամնիկ – 5
4. Կարուանա – 4
5. Արոնյան – 4
6. Կարյակին – 4

 

“>

“>

“>

Հավելենք, որ վաղը կայանալու է արագ շախմատի մրցաշարը: «Zurich Chess Challenge»-ի կայծակնային մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում