«Հայկական Ժամանակ». Կառավարությունը ավելացնում է գյուղատնտեսությունների սուբսիդավորման տոկոսը
19/02/2015 09:35

Նմանատիպ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, ՀՀ կառավարությունը այսօր կայանալիք նիստում Գյուղնախարարությունը ներկայացնելու է որոշման նախագիծ, որով առաջարկվելու է գյուղատնտեսություններին տրվող վարկերի որոշ մասի փոխհատուցում: Նախկին որոշումներով, կառավարությունը սուբսիդավորում էր գյուղացիներին տրվող վարկերի 14 տոկոսից 4 տոկոսը, իսկ առավել աղքատ գյուղերում՝ 6 տոկոսը:
Այսինքն՝ եթե գյուղացին վարկ էր վերցրել 14 տոկոսով, ապա հետագայում մարում էր այդ վարկը 10 տոկոսով, իսկ 4 տոկոսը մարում էր կառավարությունը: Այսօր ներկայացվելիք որոշման համաձայն, կառավարությունը կսուբսիդավորի արդեն 6 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում