Անչելոտի. Մենք ճիշտ ուղու վրա ենք

Անչելոտի. Մենք ճիշտ ուղու վրա ենք

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկե-04»-ի դեմ առաջին հանդիպումից հետո (2։0) հայտարարել է, որ գոհ է իր թիմի ելույթից։

-Շատ գոհ եմ իմ սաների ցուցադրծ խաղից։ Ամենաբարձր արագություններով չխաղացինք, քանի որ «Շալկեն» առաջին րոպեներից ակտիվ պաշտպանվում էր։ Սա ավելի շուտ հանդիպում էր, որը համբերությւոն էր պահանջում։ Ամեն ինչ չէ, որ հեշտ ստացվեց այս խաղում, բայց մենք նախաձեռնությունը վերցրինք մեզ վրա և վերահսկում էինք խաղը։

Այնքան էլ հաճախ չէինք ռիսկի դիմում, սպասում էինք մեր հնարավորությանը, այնպես որ ամեն ինչ լավ ստացվեց։ Միայն մեկ դրվագում կարող էինք գոլ բաց թողնել։

Բոլորին է հայտնի, որ Կրիշտիանու Ռոնալդուն ապրում է գոլերի մասին մտքերով։ Մեզ համար խնդիր չէ, եթե նա մի քանի խաղում գոլ չի խփում, սակայն նա, իհարկե, ապրումներ է ունենում։ Այսօր նրա գոլը հեշտերից չէր։ Դա շատ կարևոր գոլ էր։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղի ենք վերադառնում։

Մարսելոն ուրախացրեց ինձ։ Նա ամեն օր չէ, որ աջ ոտքով գոլ է խփում, այնպես որ ես հաճելիորեն զարմացած եմ,-ասել է Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում