Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում ՌԴ դատախազին ուղղված նամակի մասին անհեթեթ լուրերը

Նմանատիպ
Գյումրի քաղաքում հունվարի 12-ին ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 2015թ. փետրվարի 3-ին տարածել է սպառիչ հաղորդագրություն: «Հաշվի առնելով տվյալ քրեական գործի կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,-նշվում է դատախազությունից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում