ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Նմանատիպ
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Գործադիրի նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նպատակը կոռուպցիոն ռազմավարության, դրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումն է:
Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, ինչի համար Կառավարությունը նամակով դիմելու է ԱԺ նախագահին, իսկ վերջինս էլ նամակով դիմելու է խմբակցություններին՝ անդամ առաջարկելու համար:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջարկեց, որպեսզի կառավարությունը միանգամից դիմի խմբակցություններին, այլ ոչ թե ԱԺ նախագահի միջոցով, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ որոշումն իրականում խմբակցություններն են կայացնելու, սակայն գործընթացն իրականացվելու է ԱԺ նախագահի միջոցով:
«Ես կարծում եմ, որ ճիշտ է ԱԺ նախագահի միջոցով գործընթացն իրականացնել, և կոռեկտ կլինի, և մեր մոտեցումն է ճիշտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հորդորելով դադարեցնել հարցի շուրջ քննարկումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում