Ու՞մ է զորակցում «Ժառանգություն»-ը ՏԻՄ ընտրություններում
Նմանատիպ
«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող թեկնածուների:
Ինչպես հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից, Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը:
Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցական Սամվել Հայրապետյանը:
Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ համայնքի ավագանու թեկնածու է առաջադրել Արարատ Միքայելյանին:
Մասիս քաղաքի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել կուսակցության Մասիսի կառույցի երիտասարդական թեւի ղեկավար Գեւորգ Մինասյանը:
Մեծամոր քաղաքում ավագանու անդամի համար կուսակցության կողմից առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Գագիկ Միկոյան եւ Արթուր Մկրտչյան:
Էջմիածնի շրջանի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը:
Արմավիրի շրջանի Նորապատ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Մարգարյանը:
Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին:
Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում