Ռաուլը գոլ է խփել «Նյու Յորք Կոսմոսում» իր առաջին խաղում (տեսանյութ)
19/02/2015 17:30

Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալես Բլանկոն նորամուտն է նշել «Նյու Յորք Կոսմոսի» կազմում:
Ռաուլը մասնակցել է Հարավային Կորեայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Խաղը կայացել է լուսնային օրացույցով Նոր տարվա գավաթի խաղարկության շրջանակում: Այս մրցաշարն անցկացվում է 1948 թվաանից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, Ռաուլը մասնակցել է խաղին և հետխաղյա 11 մետրանոց հարված է իրացրել (11 մետրանոցներ` 4:2):
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռաուլը «Նյու Յորք Կոսմոսի» հետ պայմանագիր է կնքել 2014 թվականի հոկտեմբերին: Համաձայնագիրը նախատեսված է 2 մրցաշրջանի համար: Ֆուտբոլիստի կարիերային զուգահեռ Ռաուլը զբավելու է ամերիկյան ակումբի ակադեմիայի աշխատանքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում