ԱՄՆ-ի երկնքում 220-կիլոգրամանոց ասուպ Է այրվել
19/02/2015 19:46

Նմանատիպ
ԱՄՆ-ի բնակիչները ավելի քան 220 կիլոգրամ զանգվածով ասուպ են տեսել Նյու Յորքի, Օհայոյի, Փենսիլվանիայի եւ մի քանի այլ նահանգներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Երկրի մթնոլորտում այրվող երկնային մարմնի տեսագրությունը մատչելի Է Facebook-ում NASA-ի Meteor Watch պաշտոնական կայքում:
Երկնային մարմինը, NASA-ի տվյալներով՝ Երկրի մթնոլորտ Է մտել Փենսիլվանիայի արեւմտյան մասի երկնքում, իսկ այն կարելի Էր դիտել Միացյալ Նահանգների տարածքի զգալի մասում՝ Ատլանտյան ափից մինչեւ Միջին Արեւմուտք:
Օբյեկտի շարժանը հետեւել են երեք խցիկներ: Այն տեղաշարժվել Է Երկրի մակերեւույթից շուրջ հարյուր կիլոմետր բարձրության վրա՝ վայրկյանում շուրջ 20 կիլոմետր արագությամբ: Ընդամենը NASA-ն մոտավորապես հարյուր հաղորդագրություն Է ստացել թռչող օբյեկտի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում