«Ժողովուրդ». «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետի գործը կուղարկվի դատարան
21/08/2012 09:18
Նմանատիպ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործը շուտով’ մինչև սեպտեմբեր, կուղարկվի դատարան: Այդ մասին «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից: Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանությունից հետո’ հուլիսի 1-ի գիշերը, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը զինամթերքով մուտք էր գործել այդ ռեստորան և սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Սամվելյանը ձերբակալվել էր և տեղափոխվել ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում