«Ժողովուրդ». Քաղաքական թատերաբեմում հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում

«Ժողովուրդ». Քաղաքական թատերաբեմում հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում

«Վերջին օրերին աբսուրդի թատրոն հիշեցնող ՀՀ քաղաքական թատերաբեմում հաստիքային կամ արտահաստիքային ծաղրածուների պակաս չի զգացվում: Համընդհանուր անմեղսունակության և անբարոյականության այս շքերթում ժամանակ առ ժամանակ հատկապես խղճալի վիճակում են հայտնվում հակամարտող քաղաքական ուժերի երիտաևդամներն ու խոսնակները: Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ նրանք հանդես են գալիս այնպիսի մեծամիտ և սնափառ կեցվածքով կարծես թե իրենցից որևէ բան է կախված այլևս և երբևիցե:

Իսկ այդ ընթացքում նրանց քաղաքական հայրերը կայացնում են հերթական անբարոյական որոշումները, որոնց արդյունքում իրենց մեծամիտ հայտարարություններն էլ ավելի անհեթեթ լույսի ներքո են ներկայանում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի այս անդամները չեն էլ նկատում, որ մեծերի խաղում «ոտքի տակ ընկնելով»՝ իրենք կրկնակի են հեղինակազրկվում, քանզի մեծերին այդ ամենը կարող է ներվել, մինչդեռ իրենց դեպքում քաղաքական ծաղրածուի պիտակը մաքրելն այլևս դժվար է լինելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում