Լեմպարդ. Խաղադաշտում Բեյլը պետք է մի փոքր եսասեր լինի
20/02/2015 11:09

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը պետք է խաղադաշտում մի փոքր եսասեր լինի: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլին շատ են քննադատում նման խաղի համար, իսկ փորձառու Լեմպարդն այլ կարծիք ունի:
-Կարծում եմ` Բեյլը շատ լավ տղա է: Խաղադաշտում նա պետք է մի փոքր եսասեր լինի, եթե հաշվի առնենք այն, թե ինչի է հասել: Գուցե լինում են պահեր, երբ նա երկմտում է` խփե՞լ, թե՞ փոխանցում կատարել, որպեսզի այդպիսով հանրությանը հաճելի լինի: Հույս ունեմ` շուտով այդ կասկածները չենք տեսնի Բեյլի խաղում, քանի որ դրանք բացասաբար են ազդում նրա վրա,-Լեմպարդի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում