Իսկական տղամարդու 10 հատկանիշները
Նմանատիպ
Ուժեղ – այսօր ուժեղ սեռի ներկայացուցիչները պարտավոր չեն վայրի բնության հետ հակամարտություն մղել, բայց իրենց սիրելի կնոջը պաշտպանելը ցանկացած տղամարդու պարտականությունն է:
Պատասխանատու – համաձայնեք, ոչ մի կին չի հրաժարվի, եթե իր ամուսինն ինքնուրույն կայացնի բոլոր որոշումները: Անտարբեր մարդիկ հակված են սխալներ գործելուն:
Կարողանալ «մեխ մեխել» – դա նշանակում է ի վիճակի լինել տունը կարգին վիճակում պահել, լուծել կենցաղային խնդիրները:
Ինքնավստահ – անպաշտպանությունն ու համեստությունն ավելի շուտ սազում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, քան իսկական ջենթլմեններին:
Անկեղծ և բաց – այս հատկանիշներն անմիջական կապ ունեն ինքնավստահության հետ: Չէ՞ որ միայն էմոցիոնալ առումով ուժեղ մարդիկ են կարող ներողություն խնդրել և ընդունել սեփական սխալները:
Հաջողակ – ինչպես բոլոր ժամանակներում, կանանց ամենաշատն անհանգստացնում է իրենց ընտանիքի ապահովվածությունը, թե որքանով կկարողանան իրենք ապահովել իրենց երեխաների անհոգ ապագան: Բայց պետք չի դա շփոթել հարստության և շքեղության հետ:
Ինտելեկտ և հումորի զգացում – չմոռանանք տղամարդու այս` չափից դուրս կարևոր հատկանիշի մասին: Եթե թույլ սեռն ավելի հակված է էմոցիաներով շարժվելուն, ապա ուժեղ սեռը պարտավոր է գործել տրամաբանորեն: Իսկ հումորի զգացումն ուղիղ կապի մեջ է ինտելեկտի հետ:
Հանգիստ և հավասարակշռված – հարաբերություններում չպետք է լինի ագրեսիա: «Դոմինանտ արու» լինել չի նշանակում լինել բռնապետ:
Լինել սուպեր սիրեկան – անիմաստ է ասել, թե որքան կարևոր է սեքսը հարաբերություններում: Ֆիզիկապես և էմոցիոնալ առումով համապատասխան լինելը երջանիկ զույգի հիմքն է:
Ռոմանտիկ – յուրաքանչյուր աղջիկ երազում է, որ իր կողակիցը լինի ռոմանտիկ: Քնքշությունը, ռոմանտիկ դրսևորումները պետք է ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում:
Նյութի աղբյուրը` http://mypage.am/news/news.php?id=2035
Հետևեք մեզ նաև Telegram-ում