«Հայկական ժամանակ». Յոթ ամսում Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 83 հազ. 760 մարդ
Նմանատիպ
Անցած յոթ ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել է և չի վերադարձել 83 հազ. 760 մարդ: Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր 78 հազար 644 մարդ: Անցած տարվա համեմատ մեկնած և չվերադարձածների ցուցանիշն աճել է 5 հազարով կամ մոտ 6.5 տոկոսով: Միայն հուլիսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 10 հազար մարդ: Թերթը հիշեցնում է, որ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է արտագաղթի ճշգրիտ ծավալները պարզելու նպատակով ուսումնասիրություն անցկացնել: Այդ ծրագրի համար միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ կառավարությունից խնդրել է լրացուցիչ 13 միլիոն դրամի ֆինանսավորում: